Իմ սիրելի Ավո, անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել․ Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

Մոնթե

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Իմ սիրելի Ավո,

Այսօր Քո ծննդյան օրն է. կլինեիր 63 տարեկան։

Տարիների այս հեռավորության ողջ ընթացքում անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել, պատգամաբեր սերունդներին՝ տեր կանգնել Հայրենիքին։ Մարտունեցին արեց անհնարն անգամ, որ հուշարձանդ մնա կանգուն, հուշաղբյուրդ՝ հարհոսուն ...

Այսօր՝ ծննդյանդ օրը, Ֆրանսիայի Սենատում մեկնարկել են Արցախի ճանաչման բանաձևի քննարկումներ։ Եվ չնայած Քո և մեր մնացած նահատակների արյամբ գծված Արցախի Հանրապետության սահմաններն արմատապես ձևախեղված են, այնուամենայնիվ, հայրենաշինության սուրբ երազանքներդ ու պատգամներդ հետայսու ևս պետք է լինեն դաս և ավանդ Արցախը պահելու համար։

Շնորհավո՛ր ծնունդդ, լեգենդար զորավար»:

 

--00—ՄՀ