Նյու Ջերսիի Ռիջեֆիլդ քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

արցախ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորհուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը՝ դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները Արցախի հայերի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ 

«Ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու անկախությունը ու կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել»,-նշվում է ընդունված բանաձևում։

«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբին: Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ», - ասվում է ANCA-ի Արևելյան շրջանի ֆեյսբուքյան էջում։

նկար

--00—ԼՄ