Անհայտ անձը վնասել է Անգելա Մերկելի գրասենյակ տանող դարպասները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Մերկել

Բեռլինում այսօր միջադեպ է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի տարածքում: Ինչպես հայտնում է eadaily.com-ը, մարդատար մեքենան փորձել է վնասել գրասենյակ տանող դարպասները: 

Ականատեսների նկարահանած կադրերում պարզ երևում է մեքենայի վրա առկա գրառումը.

«Դուք երեխաների ու ծերերի անիծյալ մարդասպաններ եք»:

Մեքենայի ղեկին միջին տարիքի մի տղամարդ է եղել:

Ոստիկանությունը կարծում է, որ այս միջադեպը կապված է կարանտինային միջոցների դեմ քաղաքական ակցիայի հետ: միջին տարիքի տղամարդու հետ:

--00--ԱԹ