Պաշտպանության հանձնաժողովի նիստը օրվա մեջ չորրորդ անգամ տեղափոխվեց. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պաշտպանության հանձնաժողովի նիստը օրվա մեջ չորրորդ անգամ տեղափոխվեց, հիմա էլ 17:30»:

Ավելի վաղ Մարուքյանը հայտնել էր.

«Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30»։

--00--ԱԹ