ԼՂ մշակութային ժառանգության հուշարձանների վիճակը պետք է գնահատվի. ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ԼՂ հուշարձան

ԼՂ մշակութային ժառանգության հուշարձանների ներկա վիճակը պետք է գնահատվի: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է Լիխաչովի անվան Բնական ու մշակութային ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի համաշխարհային ժառանգության ու միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան։ Վերջինս նշել է, թե այդ գնահատումը կարող էր անել միջազգային փորձագիտական խումբը, այդ թվում՝ ռուսներից բաղկացած, ովքեր Սիրիայում աշխատանքի փորձ ունեն: 

Ֆիլատովան պատմել է, որ գոյություն ունի պրակտիկա, համաձայն որի՝ մշակութային տեսարժան վայրերը, որ գտնվում են բարձր ռիսկի գոտում, հայտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում՝ համաշխարհային ժառանգության օբյեկտ չլինելով հանդերձ: Սա, ըստ նրա, ծայրահեղ միջոց է, երբ տեղական իշխանություններն ի զորու չեն ապահովել հուշարձանների պահպանումը և միջազգային միջամտության կարիք կա:

Ինչ վերաբերում է ԼՂ քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությանը, ապա ամենից առաջ պետք է հասկանալ՝ արդյո՞ք նրանց իրական վտանգ է սպառնում: 

«Այժմ, երբ տարածաշրջանում զինված բախումները փաստացի դադարել են, կարևոր է գնահատել օբյեկտների ընթացիկ վիճակը, որ հետագա միջոցներ ձեռք առնվեն»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ լավագույն տարբերակը կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՈՍ-ի համատեղ առաքելության ձևավորումը, որին կմասնակցեն նաև ռուս մասնագետները, որոնք արդեն բարդ իրավիճակներում աշխատելու փորձ են ձեռք բերել, մասնավորապես, Սիրիայում։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս