ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծաթողման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայությունը:
Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում:
--0--ԿԿ