Մեկնարկել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան  մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծաթողման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի  անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայությունը:

Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի  արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում:

--0--ԿԿ