Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ։ Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am-ում։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝
Վարազդատ Կարապետյանին 2020 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ հայտարարել էր, որ Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

--00—ԼՄ