Որոշ հայ զինծառայողների՝ Իրանում գտնվելու հանգամանքը այս պահին դեռ հաստատված չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Thumbnail

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ տեղեկատվությունը չի հաստատվել»։

--00--ԱԹ