«Մեկ Հայաստանը» պետական դավաճանության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կուսակցությունը մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին։

«Հարգելի լրագրողներ, «Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը վաղը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին»,– գրել է Արթուր Ղազինյանը և տեղեկացրել, որ վաղը նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, որում կներկայացնի պետական դավաճանության մասին հաղորդման հիմքերն ու առիթները։

--00—ԼՄ