33-ամյա տղամարդը ննջարանի պահարանից մտել էր տուն, գողացել ոսկյա զարդեր և օծանելիք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Նոյեմբերի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում բնակվող մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցի կիրառմամբ բացել են տան պատուհանն ու ննջարանի պահարանից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք և այլն:

Մարաշի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ գողությունը կարող է կատարած լինի Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ:

Նոյեմբերի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ին, իր բնակության վայրի մոտ տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, ապա ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Պարզվել է, որ գողացված զարդերը գրավադրվել են մայրաքաղաքի գրավատներից մեկում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ