ՌԴ նավթընկերություններն Իրաքում 13 մլրդ դոլարի ներդրում են արել. Լավրով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

Իրաք

Ռուսաստանյան նավթային ընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:  Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում Է Էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ: Դա և՛ ԼՈւԿՕՅԼ-ն Է, և՛ «Ռոսնեֆտ»-ը, և՛ «Գազպրոմ նեֆտ»-ը, և՛ «Բիշնեֆտ»-ը: Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,- ասել Է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները:

Նախարարի խոսքով՝  «մեր, և՛ իրաքցի գործարարների միջև առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:

Նա նաև հայտնել Է, որ Մոսկվան պատրաստ Է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները:

Ըստ Լավրովի՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել և շարունակում Է շատ կաևոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման և անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:

Լավրովը հաղորդել է, որ տեսանելի ապագայում պլանավորվում Է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ:

«Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ և առարկայորեն կքննարկվեն»,- ասել Է ռուսաստանի ԱԳ նախարարը:

  --00—ՄՀ