Բաքվին ձեռնտու չէ խնդրի լուծումը, իսկ կարևորը Ղարաբաղի անվտանգությունն է. Կազիմիրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

Thumbnail

Բաքուն պատրաստ չէ գնալու զիջումների, հետևաբար, պատրաստ չէ ապահովելու անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Լազարևյան ակումբի նիստում հասել է Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

«Այս հակամարտության մեջ կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է,  մնացածը երկրորդական է։ Բաքուն պատրաստ չէ զիջումների գնալ, նշանակում է՝ պատրաստ չէ ապահովելու անվտանգությունը, և նրանց ձեռնտու է, որ հակամարտությունը չհանգուցալուծվի, սառեցվի»,- ասել է նա։

Կազիմիրովի խոսքով՝ բանակցությունները փակուղում են հայտնվում, քանի որ կողմերից մեկը «օկուպացված» տարածքներ է պահանջում: Նա հիշեցրել է, որ 1991 թ. Իրանն ու Ռուսաստաննը առաջին միջնորդներն էին, իսկ 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձավ միջնորդ, ստորագրվեց զինադադարի մասին պայմանագիր: ՌԴ նախագահի ներկայացուցիչը համոզված է, որ խնդիրը պետք  լուծվի բացառապես բանակցությունների միջոցով։

Տեսանյութեր

Live

Լրահոս