Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

հրդեհ

Այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահզանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին:

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը:

Կանչի վայրում է եղել նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Դեպքի մասին հաղորդվել է նաև «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ օգնություն» կայան ՓԲ ընկերություններին, Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության հերթապահ մասին: