Մահացել է Դիեգո Մարադոնան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Մարադոնա

Մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Հոկտեմբերի 30-ին ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր բուժզննման համար, սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ նա գլխուղեղի վիրահատության է ենթարկվել: Նոյեմբերի 12-ին ֆուտբոլիստը դուրս էր գրվել: 

Ֆուտբոլիստն ընդամենը 60 տարեկան էր: