Փաշինյանը մերժել է Արցախի հարավում աննշան տարածքային կորուստներով կանգնեցնել պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ պատերազմում պարտված և հողեր տված ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարումը, ավելին՝ հանդես գալ որպես բանակցող։ 

Նա վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք ունեցել է պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու և ավելի նվազ տարածքային կորուստներ տալով դուրս գալ ստեղծված վիճակից, ինչը մերժել է։

Ըստ Շարմազանովի՝ Փաշինյանին առաջարկել են Արցախի հարավում աննշան տարածքային կորուստներով և Շուշի փախստականների վերադարձով կանգնեցնել պատերազմը։

Շարմազանովն ընդունում է, որ ստորագրված հայտարարությունում շատ բան փոխել չի լինի, բայց կա հնարավորույթուն գոնե մեղմելու դրա հետևանքները։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ