Հայ զինծшռшյnղների Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվելու լուրերը չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News   

մխիթար հայրապետյան

Հայ զինծшռшյnղների Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվելու լուրերը չի հաստատվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

«Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն եւ Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաեւ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,- գրել է նա։

--00--ԱՀ