ՊԲ-ի կազմալուծում չի լինելու, Արցախը կունենա իր անվտանգությունն ապահովող ուժեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Ըստ եռակողմ հայտարարության՝ Արցախն ունենալու է երկու տիպի սահման՝ 1-ին այն ճակատներն են, որոնք մնացել են պատերազմական գործողությունների ավարտին, մյուսը՝ նախկին ԼՂԻՄ-ի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այն հատվածներում, որտեղ ճակատը պատերազմի ընթացքում փոփոխության չի ենթարկվել, ըստ նախկին ԼՂԻՄ-ի սահմանների է լինելու, իսկ փոփոխությունների ենթարկված հատվածները լինելու են այն տեղերում, որտեղ կանգած է ադրբեջանական զորքը։  
Բաբայանը, անդրադառնալով Արցախից հայկական զորքերի դուրս բերմանը, կարծիք է հայտնել, որ մենք ունենալու ենք մեր անվտանգությունն ապահովող ուժեր, առանց որի հնարավոր չէ։

Ամենայն հավանականությամբ, ըստ նրա, ՊԲ-ի կազմալուծում չի լինելու։

Շարունակությունը տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս