Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Մարադոնա

Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ․ հայտնում է ТАСС գործակալությունը։

Երկրի նախագահի վարչակազմի հաղորդմամբ Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ նախագահը եռօրյա ազգային սուգ կհայտարարի՝ սկսած այսօրվանից։

Հիշեցնենք, որ արգենտինացու մահվան մասին ավելի վաղ հայտնել էին տեղի լրատվամիջոցները: 

--00--ԱՀ