Մի սելֆիի համար ծախսեցինք 200 մլն դոլար. Փաշինյանի անհրթիռ ՍՈՒ-երը չմասնակցեցին պատերազմին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

«Փաշինյանն ասում էր, որ կպատժի անօրեն հարստացածներին, բայց չպատժեցին, ասում էր, որ ո՛չ մկները կպլստան, ո՛չ ձկները, բայց ինչպես տեսանք, և՛ մկները պլստացին,և՛ ձկները։ Դառնալով վարչապետ՝  իրականում միայն  իր թիմին տեղավորեց, և վերջ»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է  «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ-հրամանատար Վահան Բադասյանը:

Նրա կարծիքով, Փաշինյանը որպես բանակում չծառայած և բանակից չհասկացող մարդ, չպետք է փոխեր բանակի գնման գրաֆիկը և օրինակ ՌԴ-ից 200 մլն դոլարով չպետք է գներ 4 հատ ՍՈՒ տիպի օդանավ, որոնք այդպես էլ չմասնակցեցին պատերազմին, որովհետև չունեին հրթիռներ, օդաչուական կազմ։  

«Մի՞թե կարելի էր մի սելֆիի համար վճարել 200 մլն դոլար»,- նշել է ազատամարտիկ-հրամանատարը: Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծված ներքաղաքական վիճակին, պատերազմի ընթացքին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս