Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News  

Ստեփանակերտ

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ  Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:  

 --00—ՄՀ