Կորոնավիրուսով պայմանավորված՝ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

թորոսյան

Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Ըստ նախարարի՝ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։

«Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի»,-ասել է Թորոսյանը։

Անդրադառնալով պատվաստանյութին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Նախապես պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերին»,-ասել է Թորոսյանը։

--00—ԼՄ