Այստեղ կա մեկ մեղավոր, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որպես Հայաստանի վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:

«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»:

Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։

Այստեղ կա մեկ մեղավոր, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Մենակ մի բան չեմ հասկանում, եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հելնում ու հեռանաս։

Չկա՞ կողքդ ինչ-որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկո՛լ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։

Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։

Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թո՛ղ գնա»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

--00—ԼՄ