Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Սենատի որոշումը կողմնակալ ու անհեթեթ է համարում

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի դատապարտմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց բանաձև, որով Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը:

«Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցուցիչն է այն բանի, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարվող աշխատանքը, այն համանախագահների, որ պետք է պահպանեն չեզոքությունը, մինչ օրս չի կարողացել լուծել այս հարցը: Ֆրանսիայի Սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել իր ազատած տարածքները, փաստերից կտրված, անհեթեթ ու կողմնակալ է, և այն չի կարելի լուրջ ընդունել: Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիան կառուցողական դիրքորոշում որդեգրի տարածաշրջանի կայունացման համար՝ ճիշտ եզրահանգումներ անելով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

--00--ԱԹ