Ռուսաստանում կորոնավիրուսի 25 487 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News   

կորոնավիրուս

 Ռուսաստանում կորոնավիրուսի 25 487 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Մահվան 524 դեպք է գրանցվել, ապաքինվել է 25 073 մարդ:

 Համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2 187 990 մարդու մոտ, որոնցից 38 000-ը մահացել են, ավելի քան 1,7 միլիոնը՝ ապաքինվել։

 --00—ՄՀ