Լուկաշենկոն նշել է`գոհ է, որ ԼՂ ճգնաժամն այս կերպ լուծվեց

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ դերն ու գործողությունները: Ինչպես հայտնում է Բելտան, այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Ցանկանում եմ ձեզ շնորհավորել այն ամենի առթիվ, որ տեղի է ունեցել Կովկասում: Կեցցեք: Պարզ է, որ և քննադատություն կլինի, և ամեն ինչ: Բայց այն, որ շատ առումով ՌԴ շնորհիվ է դադարեցվել այս պատերազմը, որ այնտեղ մարդիկ չեն զոհվում, և ինչն էլ, թեպետ դեռ ճանապարհի սկզբում ենք, սկսել ենք Կովկասում հարաբերությունների կարգավորման այս երկար ճանապարհը, և դա շատ լավ ու դրական նշան է: Մենք հենց այս դիրքորոշումն ենք պաշտպանում»,- ասել է նա:

Լուկաշենկոն պատմել է, որ ի սկզբանե խորապես տեղյակ է եղել Կովկասյան տարածաշրջանի խնդիրներին, լավ տեղյակ է դրանց և այս թեման բազմիցս քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Ես շատ գոհ եմ, որ այս ճգնաժամը հենց այնպես լուծվեց, ինչպես ժամանակին քննարկել ենք, վերջին անգամ` Սանկտ Պետերբուրգում: Այդ պատճառով ես ձեզ սրտանց շնորհավորում եմ»,- ասել է նա:

--00--ԱԹ