Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Թբիլիսի

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:

Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզացվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:

Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:

Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը:

--00--ԱԹ