Հակահամաճարակային ի՞նչ կանոններ պետք է պահպանել մարզասրահներում. ցանկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

մարզասրա

Covid-անվտանգության ի՞նչ կանոններ է դիտարկում ԱԱՏՄ-ն մարզադպրոցներում՝ տեղեկացնում է տեսչական մարմնի պաշտոնական էջը։

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:

Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝

• ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղեր,

• մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում,

• COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցողները մուտք չեն գործում կազմակերպություն,

• սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում,

• կողմնակի անձինք մուտք չեն գործում մարզադպրոցներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով,

• սարքավորումների հետ շփման դեպքում՝ մինչ դրանց օգտագործումն ու օգտագործումից հետո՝ ախտահանվում են,

• մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա.

• անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով.

Ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,

հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով,

ապահովվում է սրբիչներն անհատականացնելու սկզբունքը, աշխատողների սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,

խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում՝ կիրառելով ախտահանիչ միջոցներ,

մարզագորգերն ախտահանիչ միջոցներով ախտահանվում են ամեն օր մինչ դրանց կիրառումը՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

մարզասրահում, մարզագորգերի վրա մարզումներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ տարածություն,

խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի՝ հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս