Նա արտիստ էր, ով հիացնում էր խաղի մոգությամբ. Մակրոնը` Մարադոնայի մասին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Մակրոն

Դիեգո Մարադոնան հրաշալի ֆուտբոլիստ էր` Աստվածատուր շնորհով օժտված: Նման գնահատական է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն էր:

«Աստծո ձեռքը տաղանդով է օժտել ֆուտբոլի այս համաշխարհային լեգենդին: Բայց այժմ Աստված նրան խլեց մեզանից: Աստված, ինչպես ֆուտբոլիստը` գնդակով, շրջանցեց մեր բոլոր պաշտպանությունները: Հնարավոր է, այս կերպ նա ցանկանում էր ավարտել դարի վեճը` արդյո՞ք Մարադոնան բոլոր ժամանակների ամենամեծ ֆուտբոլիստն էր: Միլիոնավոր որբացած մարդկանց արցունքներն ամենայն հստակությամբ ու ցավով պատասխան են տալիս այդ հարցին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Իր հայտարարության մեջ Մակրոնը մանրամասն ներկայացրել է Մարադոնայի կենսագրությունը` Բուենոս-Այրեսի ամենից աղքատ արվարձաններից մեկում նրա երիտասարդությունից մինչև հայտնի ֆուտբոլային հանդիպումներ: Մակրոնը Մարադոնային անվանել է «հրաշալի և անկանխատեսելի» խաղացող, որ անխոնջ կերպով գնդակին տիրապետման նոր տեխնիկա էր հորինում:

«Նա իրական պարող էր` ֆուտբոլային կոշիկներով, ամենևին ոչ աթլետիկ կառուցվածք ունեցող մի անձ, նա ավելի շուտ արտիստ էր, որ հիացնում էր իր խաղի մոգությամբ»,- նշել է նա:

--00--ԱԹ