Պետական հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում F-16-ի 25 օդաչու է ցմահ դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

օդաչու

Թուրքական դատարանը ցմահ ազատազրկման մասին տասնյակ դատավճիռներ է կայացրել 2016-ի հեղաշրջման փորձի համար մեղադրվող գրեթե 500 ամբաստանյալներից ոմանց նկատմամբ: F-16-ի 25 օդաչու դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 4 քաղաքացի 79-ական ցմահ ազատազրկում է ստացել, գրում է Anadolu գործակալությունը:

Ըստ հարուցված քրգործի՝ Անկարայի մերձակայքում գտնվող Աքինջի ռազմաօդային բազայում ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը եւ մյուսները մեղադրվել են հեղաշրջումը ղեկավարելու և կառավարական շենքերը, այդ թվում՝ խորհրդարանի շենքը ռմբակոծելու, նախագահ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպու համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս