Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News   

կորոնավիրուս

Նախօրեին Թուրքիայի տարածքում կորոնավիրուսի ավելի քան 28 հազար դեպք է արձանագրվել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների  168 մարդ մահացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հուլիսից սկսած առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան հրապարակել է նաև ասիմպտոմ վարակիրների վիճակագրությունը։

Ընդդիմադիր շրջանակներն ավելի վաղ պնդում էին, որ նախորդ ամիսներին թուրքական կառավարությունը թերի վիճակագրություն էր ներկայացնում՝ փորձելով թաքցնել համաճարակի իրական ծավալները։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջայի խոսքով, սակայն, այսուհետ երկրի իշխանությունները վերսկսելու են կորոնավիրուսով վարակված, սակայն, ախտանիշերից զուրկ հիվանդների թվի հրապարակումը։

 --00—ՄՀ