ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը, գրում է ermenihaber.am-ը:
Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի աշխատանքները մեկնարկել էին 2015թ․։ Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 837 կմ երկարություն:
Անվտանգության պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ լայնությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից:
--00—ԼՄ