ՏՄՊՊՀ-ն հավկիթի շուկայում ուսումնասիրություն է անում, խնդրում է մասնակցել հարցմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ