Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ԱԺ նիստի ժամանակ իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ տեղեկություններ ունի, որ հենց այս պահին ադրբեջանցիները կարող են ներխուժել Սոթքի ոսկու հանքի տարածք:

«Քիչ առաջ խոսեցի կորպուսի հրամանատարի հետ: Այս պահին հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց հաստատվեց, որ խնդիր ունենք Քարվաճառի շրջանում: Երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս», - ասել է պատգամավորը:

Նշենք, որ Facebook սոցցանցում ևս նման տեղեկություն է շրջանառվում: Լրագրող Լիլիթ Շաբոյանը գրել էր, որ ադրբեջանցիները Վարդենիսի Սոթքի հանքում են, և որ ոչ մի պաշտոնյայի հետ կապվել չի կարողանում հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում։ Աշխատակցիները չեն հասկանում ինչ անեն։

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանն էլ գրել էր, որ այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել հայ զինվորներին։ Թշնամին հասել է ոսկու հանք և 1 ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։

Օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ գրել է, որ ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան տարածքից:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս