Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանք են մտել. «պարտվողը համաձայնում է ամեն ինչին»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

սոթք

Ադրբեջանական ուժերը դիրքավորվել են Սոթքի ոսկու հանքի տարածքում։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը անցել են սահմանը, նա պատասխանեց․ «Չի կարող նման բան լինել, եթե այդպես լիներ, արդեն պետք է պատերազմ սկսեր, իսկ եթե ուղղակի իրենք կարող են սահմանն անցնել ու մեր կողմից արձագանք չլինի․․․չեմ պատկերացնում։ Նման բան չի կարող լինել»։

Նա նաև նշեց՝ նորմալ չէ, որ ադրբեջանական ուժերը հասել են այդ տարածք, սակայն քանի որ պարտվել ենք, պարտված կողմը համաձայնում է ամեն ինչի։

«Ես այդ տարածք չեմ գնացել, չեմ կարող մանրամասներ ասել, բայց հիմա այնտեղ զինվորականներն են, ինչ-որ քննարկումներ են գնում»,-ասաց նա։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս