Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News   

Պետդումա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար  չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը։

Պատգամավորը հույս է հայտնել, որ այս բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին սատարելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում:

«Ֆրանսիացի սենատորների բանաձևը երկրի ղեկավարությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը: Ընդ որում, մեր ֆրանսիացի գործընկերները լավ տեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների վավերության մասին, որում որոշում է կայացվել ներգրավել խաղաղապահների ռուսական կոնտինգենտը, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ հումանիտար աղետը»։

Պատգամավորը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, միաժամանակ երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական որոշման մշակման հիմքը դրվել է:

--00—ՄՀ