Վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց իրագործվելիս երկրորդ էֆեկտն են ունենում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը: Բայց նոյեմբերի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում:

Բայց մենք չենք պատրաստվում փախչել, մենք պատրաստվում ենք մինչեւ վերջ կրել այս բեռը, որովհետեւ համոզված ենք՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել: 

Իմ խոսքը մարզպետների հետ հանդիպմանը»։

--00--ԱԹ