ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Աշոտ Անդրեասյան

ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը:

«ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապորինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը։

Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին։

Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը։

#Դավաճան_հեռացիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

--00--ԱԹ