Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Արփինե Հովհաննիսյան

Ն. Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա գրել է. «Մեկն ասում է ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ այնպիսին չեն, որ գնան, մյուսն ասում է հող հանձնել չի եղել պարտվել ենք, մյուսն ասում է դավաճան չենք եւ այլն։ Ինքնասիրության իսպառ բացակայությունն ու անթերի տգիտությունը սրանց այն աստիճան են կուրացրել, որ բարոյալքման անդունդը վազելով են լցվում։ Թերացումը ո՞րն է։ Ահռելի զոհե՞րը, հազարավոր վիրավորնե՞րը, գերինե՞րը, անտուն մնացա՞ծ մարդիկ։ Իսկ ո՞ր հարցում չեք թերացել։ Պարգեւավճար բաժանելու՞, լկտիաբար ստելու՞, կոռուպցիայով զբաղվելու՞, տիկին վարչապետի փիառի՞, ատելություն տարածելու՞, ֆեյքով հայհոյելու՞։

Առանց կրակոցի Քարվաճառը հանձնածների ու վարդենիսցու մեջքի հետեւը թուրք կանգնացրածների սուրճի մասնագետը պատմում է, որ իրենք պարտվել են, հայրենիք չեն տվել:

«Անբարոյականության ու տգիտության» ֆակուլտետի առաջադեմ շրջանավարտներ,

«Բարոյալքման ու պնդերեսության» թեքումով դպրոցի մշտական աշակերտներ,

«Անինքնասիրության ու դավաճանության» ֆակուլտետի հավերժ դասախոսներ

Ձեզ հարց տվել եք, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ թողեք ու .... գնաք ստեղից։ Ո՞ր դեպքերում է կառավարությունը հեռանում։ Էլ ի՞նչ չեք արել, որ ուզում եք հասցնել....

Ինչպես մի գիշերում ձեզնից գաղտնի ստորագրեց ու հայրենիք վաճառեց, էդպես էլ հրաժարական է տալու ու կանգնեք փաստի առաջ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս