Վահրամ Սահակյանը դուխովի, հպարտի, ախոռի և պետականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը 24TV-ի եթերում անդրադառնալով երկրի ներքաղաքական ճգնաժամին` նշեց, որ դուխով, հպարտ արտահայտություններից ախոռի հոտ է գալիս, ոչ թե պետականության, որ նման ամբոխահաճո մոտեցումներով պետություն չեն կայացնում: «Գնա և գերմանացուն ասա` Գերմանիայի հպարտ քաղաքացի, կամ ասա` դուխով, կամ Ֆրանսիայի քաղաքացուն ասա և տես, թե ի՞նչ կասի, պիտի զարմանա, հարցնի` որ ի՞նչ»:

Թատերագրի կարծիքով ամենավտանգավորը հայի տականքն է, այն տեսակը, որ ամեն ինչ խեղաթյուրում է, ավերում, հետո էլ հարցնում` ինչո՞ւ էսպես եղավ, էս ո՞վ արեց:

Հենց այդ մասին է թատերագրի վերջին ներկայացումը, որի հերոսը ինքնախոստովանող տականքն է: Այդ տականքը կար և՛ պատերազմի օրերին, և՛ երկու տարի առաջ, և՛ դրանից առաջ` իր ամենօրյա դրսևորումներով: Այդ տեսակը ամենուր է, Ֆեյսբուքում, փողոցում, տանը, դրսում, վերևում ու ներքևում, որ մեղադրում է բոլորին, հարամում է ամեն ինչ և չի հասկանում ոչինչ, իր գործն ու իմաստը տականք լինելն է:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:   

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս