Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Անդրանիկ Քոչարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։

Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին:

«Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչեւ վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի եւ գործ սարքի իմ գլխին»,- Պնախարարին ուղղված զեկուցագրում գրել է հրամանատարը: Մենք հրապարակել էինք նաեւ զեկուցագիրը։ Մոտ 10 օր է անցել այդ հրապարակումից, ու թեեւ Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, սակայն ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ դեռեւս գործ չկա հարուցված․

«Նյութերի նախապատրաստման փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։

Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ ՀՔԾ-ն Անդրանիկ Քոչարյանին անգամ բացատրություններ տալու համար չի հրավիրել, փոխարենը հրավիրել են փոխգնդապետին եւ փորձել ճնշել, որ նա հրաժարվի գրածներից, սակայն նա պնդել է զեկուցագրում գրածը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս