Ճամբարակ քաղաքում ձյուն է, Գորիսում՝ ձնախառն անձրև. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս