Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 08.00-20.00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի  ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ