Լապշինն այցելել է Ղազանչեցոցում վիրավորված ռուս լրագրողին․ նա բուժվում է ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

Ղազանչեցոց

ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի,  բլոգեր Ալեքսանդր Լապշին այցելել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցում վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրիյ Կոտենոկին։

Լապշինը նշել, որ վերջինիս դեռևս երկար վերականգնողական փուլ է սպասվում, ստացել է բազմաթիվ ծանր բեկորային վնասվածքներ, սակայն կյանքին այլևս վտանգ չի սպառնում: 

«Արդեն մեկուկես ամիս է, ինչ նա հիվանդանոցում է: Բուժում է ստանում Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոնում և համաձայնել է մեզ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այն սասափելի օրը, երբ մտել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այդ պահին ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել հնագույն քրիստոնեական տաճարին»,- գրել է նա: 

--00—ՄՀ