ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ-երը մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում են իրականացրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

ԱԳՆ

Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- ասված է հաղորդագրությունում։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս