Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, համաձայն որի՝ Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 

«Քննարկումների ժամանակ, որոնք նախորդել են Սենատում քվեարկությանը, զբոսաշրջության հարցերով պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուան հիշեցրել է այս հարցով Ֆրանսիայի իշխանության դիրքորոշումը․ Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում: Նաև ընդգծվել է, որ Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նշել է, որ դեռ ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի պատասխանատվությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելն է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով, իսկ բանակցությունների ելքը չի կարող նախապես ու միակողմանի որոշվել։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամ: Բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս