Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ