Փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել՝ որպես փրկիչ վերադարձ ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել ժողովրդին՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան իրադարձություններին: 

Ըստ նրա՝ երեկ ոմանք «խրախճանք էին կազմակերպել» Սոթքի հանքի լուրերի ֆոնին, թե իբր ՀՀ-ն տարածք է զիջել Գեղարքունիքի մարզից:

Փաշինյանը կարծում է՝ ոմանք, գուցե ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց կարծում է՝ այդ ամենի տակից, խորքից պետք է դուրս բերել խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը:

«Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փոխձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս: Ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:

Ուզում եմ հստակ ու աներկբա ասել. մենք սա թույլ չենք տա: Ոչ եթե նրա համար, որ իշխամությունից կառչած ենք, այլ որովհետև դա չի ուզում ժողովորդը, ՀՀ հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց՝ ո՛չ ոչնչացված, ում արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց՝ ո՛չ մահացած»,-ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ