Երկրում կայունության ապահովման քայլերից մեկը, որքան էլ հաճելի չէ, համաձայնագրի կատարումն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված ուղերձում փորձեց մանրամասն նկարագրել՝ ինչ է տեղի ունենում Արցախում և նրա շուրջ: 

«Նոյեմբերի 9-ի հայտարարության և նրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ, չեմ ուզում կրկնել ասվածը, բայց պիտի վերահաստատեմ՝ այն իրավիճակում, որում ստորագրվել է, այլ տարբերակ պարզապես չկար, քանի որ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատ, այլ խնդիր էր՝ ինչու և ինչպես հասանք նման կետի, ինչ հանգամանքներում և ժամկետում»,- ասաց նա: 

Սրանք, ըստ Փաշինյանի, հարցեր են, որ պիտի պատասխան ստանան, ինքը ամենաշահագրգիռն է այս առումով, բայց դա մանրամասն և տևական աշխատանք է, իսկ այսօր ունենք հրատապ և անհետաձգելի հարցեր: Դրանցից կարևորագույնը, ըստ վարչապետի, ՀՀ շուրջ և ներսում անվտանգություն և կայունություն ապահովելն է, դրա անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չէ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն իրագործելն է:

--00--ԱԹ