Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀԱՊԿ Ակադեմիայի մամուլի ծառայություն

Մոսկվայում  տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պ. Պատրուշևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Ա.Վ.  Բաղդասարյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ Ակադեմիայի մամուլի ծառայությունից:

Ջերմ և կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ  անվտանգության արդիական խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:  

Հանդիպման ընթացքում  նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային  հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը:  

Ընդգծվեց հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական ​​և կրթական բնույթի զարգացման ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում:

--00--ԱԹ